Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արատատի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 97-րդ կմ հատվածի Տիգրանաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են “Ֆորդ Տրանզիտ” մակնիշի 26 ՏՕ 327, “Վազ 2107” մանկիշի 21 ՍՏ 705, “Տոյոտա Քեմրի” մանկիշի Տ 2006, “Վազ 2106” մակնիշի 30 ՏՕ 997 և “Վազ 2105” մակնիշի 34 PՍ 807 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի