Թուրքիայում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար հրազեն է կիրառել. կա 3 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում Յուկսեկովն քաղաքում   ոստիկանության հետ բախումների հետևանքով 7 մարդ վիրավորվել է, իսկ 3-ը` սպանվել:

Այսօր հայտնել է DHA գործակալությունը` հղում կատարելով այդ նահանգից խորհրդարանի պատգամավոր Աբդուլլահ Զեյդանին:

Փողոցային մարտերի մասնակիցների ու ոստիկանության միջև բախումները տեղի են ունեցել անցած գիշեր: Չնայած նահանգում մտցված պարեկային ժամին` փողոց են դուրս եկել հարյուրավոր մարդիկ, այդ թվում` զինված:

Անվտանգության ուժերի հետ բախումներն ուղեկցվել են կրակոցներով ու ինքնաշեն պայթուցիկ սարքերի պայթյուններով: Ոստիկանությունն իր հերթին հրազեն, ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ է կիրառել:




Լրահոս