Աշնանային նորաձևության գաղտնիքները` ըստ Դիանա Շատվերյանի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով աշուն է, իսկ նորաձևության սիրահարներն արդեն պատրաստվում են հրաժարվել ամառային լուքերից` դրանք փոխարինելով աշնանայիններով: Իսկ ո՞ր գույներն են այս աշնանը նորաձեւ, ի՞նչ կտորից, ի՞նչ չափի զգեստներ է խորհուրդ տրվում կրել աշնանային առօրյա լուքեր ընտրելիս. այս եւ այլ հարցերի «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատասխանել է դիզայներ Դիանա Շատվերյանը:

timthumb

Նրա խոսքով` այս աշնանը նորաձեւ են լինելու մոխրագույնի, կարմիրի, մուգ վարդագույնի երանգները, ինդիգո կապույտը եւ բոլոր վառ գույները, ինչպես նաեւ` սեւի եւ սպիտակի համադրությունը: Այս աշնանը մոդայիկ է վանդակավոր պրինտը` անկախ չափից, մանրից մինչեւ խոշոր:

fall-2012-2013-winter-rtw-coats-voluminous-oversize-style-fashion-trend-runway-rochas-chloe-jil-sander-chalayan

Աշնանային զգեստներ ընտրելիս կարելի է համադրել քաշմիրը` մետաքսի հետ, եւ, առհասարակ, ավելի ծանր կտորները` թեթեւների հետ: «Այս աշուն նորաձեւ է հագուստի oversize չափը. եթե նախորդ տարի այն «մասնակի» էր նորաձեւ, ապա այս տարի այն իրենց հավաքածուներում օգտագործել են գրեթե բոլոր հայտնի դիզայներները` վերնաշապիկից մինչեւ բաճկոնների հավաքածուներ ստեղծելիս»,- տեղեկացրեց դիզայները:

t6

Ինչ վերաբերում է շրջազգեստներին եւ կիսաշրջազգեստներին, ապա ակտուալ է լինելու կա՛մ դրանց կարճ, կա՛մ երկար չափը. միջին չափն արդեն կզիջի իր դիրքերը: Տաբատներից էլ մոդայիկ կլինեն լայն տեսակները, կիպ տեսակներն էլ իրենց հերթին չեն դադարի նորաձեւ լինելուց:

Samye-vysokie-kabluki-ot-izvestnyh-dizaynerov

Աշնանային կոշիկներ եւ կիսաճտքավոր կոշիկներ ընտրելու հարցում պետք է հիշել, որ բարակ կրունկը մնում է նորաձեւ. «Ամեն դեպքում, այս աշնանը նորաձեւ կլինեն նաեւ խոշոր, հարմարավետ, միջին բարձրությամբ, ապահով կրունկներով կոշիկները»,-հավելեց Դ. Շատվերյանը:

spring-summer-2013-bag-trends-2

Աշնանն ակտուալ կլինեն ինչպես մեծ եւ հարմարավետ, ճամպրուկ հիշեցնող պայուսակները, այնպես էլ` դրանց փոքրիկ, կլասիկ տարբերակները: Մոդայիկ կլինեն նաեւ մեծ շարֆերն ու շալերը:

6_1

Ինչ վերաբերում է ակնոցներին, կրկին նորաձեւ կլինեն դրանց փայլապատ տեսակները` կլասիկ տարբերակով: Իսկ գլխարկներից էլ մոդայիկ կլինեն գործած տարբերակները, աշնանային գեղեցիկ լուքեր կարող են ապահովել նաեւ գունավոր մորթիները:

Աննա Բաբաջանյան




Լրահոս