Տղամարդուն ողջ-ողջ սառեցրել են դիահերձարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“ՌԴ-ի Պսկովի մարզում բժիշկները սրտային հիվանդություն ունեցող 57-ամյա տղամարդուն պատահմամբ դրել են դիահերձարանի սառնարանն ու ողջ-ողջ սառեցրել”,-գրում է Lifenews.ru-ն: Հիվանդը սառնարանում 2 օր մնալուց հետո մահացել է ջերմիջեցումից: Դիահերձման ժամանակ փորձագետը նկատել է, որ որ տղամարդը դեռ ողջ է, եւ վերակենդանացման բրիգադ է կանչել, սակայն նրան փրկել չի հաջողվել: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ հիվանդը մահացել է ոչ թե սրտի կաթվածից, այլ սառցակալումից: Այժմ նրա մահվան փաստով սկսվել է նախնական քննություն, ճշտվում են կատարվածի բոլոր հանգամանքները: 




Լրահոս