Ավստրիայում հայտնաբերվել է 50 ներգաղթյալի դիով բեռնատար. հայտնում է Reuters գործակալությունը:
Ավստրիական Krone հրատարակչության տվյալներով` այդ բեռնատարում ներգաղթյալներին ապօրինի կերպով երկիր էին բերում: Ինչպես գրում է թերթը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, տասնյակ մարդիկ խեղդվել են բեռնատարի կցասայլակում:
Ավստրիայի ոստիկանությունից հաստատել են, որ միջադեպը գրանցվել է Նոյզիդլ ու Պարնդորֆ բնակավայրերը միացնող մայրուղու վրա: Համաձայն իրավապահ մարմինների տեղեկությունների` խոսքը «մի քանի տասնյակ զոհվածների մասին» է: