«Նուբարաշեն» ՔԿՀ­-ի դատապարտյալի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների զգոնության շնորհիվ, օգոստոսի 26­-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, կալանավոր Կ. Ս.­ի անձնական զննությամբ վերջինիս կոշիկների մեջ հայտնաբերվել է կանաչավուն բուսական զանգվածով երկու պոլիէթիլենային փաթեթ՝ ընդհանուրը՝ 17,3 գրամ քաշով:

Ինչպես Armlur.am-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, բուսական
զանգվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն:




Լրահոս