«Չհստակեցված հարցեր չպետք է մնան». Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները հանդիպել են ՀՀԿ-ական պատգամավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները  պետք է հանդիպեին ՀՀԿ խմբակցության պատգամավորներին և քննարկեին նոր նախագծի հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը:

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ ամենից շատ առաջարկներ ՀՀԿ-ն էր ներկայացրել, և այսօր քննարկվել են հենց դրանք: «Քանի որ ամենաշատը ՀՀԿ անդամներից են առաջարկություններ ներկայացրել, բոլոր հարցերը վերաբերում էին հենց այդ առաջարկներին: Հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը պարզաբանումներ էին տալիս այն հարցերի վերաբերյալ, որոնք պատգամավորները ներկայացրել են», – հավելեց նա:

Աճեմյանի խոսքով` քննարկումները նոր են սկսվել, և Ազգային ժողովում պետք է փոփոխությունների փաթեթը լիագումար նիստում քննարկվի: «Կարծում եմ՝ բոլոր ֆորմատներով քննարկումները նպաստում են, որպեսզի վերջնական տարբերակով փաստաթուղթը շատ ավելի ընդունելի լինի և´ հասարակության, և´ Ազգային ժողովի պատգամավորների կողմից: Բոլոր քննարկումները պետք է նպաստեն նրան, որ չշտկված, չհստակեցված հարցեր չմնան»,-հավելեց ՀՀԿ պատգամավորը:




Լրահոս