ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրում նշված է, որ ԱՄՆ 3 բանկերից ընդհանուր 50 հազար դոլարի փոխառություն ունի վերցրած: Չի բացառվում, որ նա վարկ է վերցրել, որպեսզի ընտրություններին մասնակցի: Սակայն Հայրիկյանի՝ ԿԸՀ-ում լիազորված ներկայացուցիչ Արկադի Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ նշված 50 հազար դոլարի փոխառությունն ընտրությունների հետ որեւէ կապ չունի, այն վերցված է դեռ վաղուց, իսկ ընտրագրավի համար պահանջվող գումարը հավաքելու հարցում Հայրիկյանին օգնել են ընկերները: Ու հենց այս հանգամանքն էլ կարող է կասկածներ առաջացնել, որ Հայրիկյանն այնքան էլ լավ ֆինանսական վիճակում չէ (դեռ 50 հազար դոլար էլ վերցրած վարկ ունի), ուստի իշխանությունների հետ ֆինանսական փոխհատուցման դիմաց գործարքի մեջ մտնելը չի կարելի ի սկզբանե բացառել:




Լրահոս