
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է մայիսին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերել: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքական երկրորդ ուժն արդեն կայացրել է «ներքին որոշում»՝ «քաղաքային կռիվ» տալու համար: Նրանց չի գոհացնում Երեւանի քաղաքապետի աշխատանքը: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից, որն ասաց. «Առայժմ պաշտոնապես որեւէ քննարկում տեղի չի ունեցել, հետեւաբար չունենք ոչ մի պաշտոնական տեղեկություն»: Մինչդեռ ԲՀԿ-ական մեր աղբյուրները պնդում են, որ քննարկվում են նաեւ ցուցակը գլխավորողների անունները՝ չբացառելով նախորդ ընտրության առաջնորդների տարբերակը: