Ռուսաստանում 10-ամյա փոքրիկին ծնողները նվիրել են կտրված ձեռքի տեսքով տորթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի երեխաների խնամակալության մարմինները հետաքրքրվել են այն ծնողներով, ովքեր իրենց տղայի տասնամյակին նվիրել են  մարդու կտրված ձեռքի տեսքով արյունոտ տորթ:

Անսովոր պատվերի մասին լրագրողներին հայտնել է Կիրովից հրուշակագործը: Հոբելյարի մայրիկը նաև սոցկայքերում լուսանկար է տեղադրել, որում արյունոտ տորթը մատուցվել է հոբելյարին ու նրա հյուրերին, հայտնում է «Սֆերան»:

«Այժմ բացահայտվում են այս պատմության բոլոր հանգամանքները: Խնամակալության մարմինները ստուգում են ընտանիքին: Կզրուցեն ու, հնարավոր է, վերահսկողության տակ կդնեն»,- «Ինտերֆաքսին» հայտնել են Կիրովի ադմինիստրացիայի մամլու ծառայությունից:




Լրահոս