Օրերս կաթնամթերք արտադրող «Չանախ» ընկերությունը դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով եւ տեղեկացրել, որ կաթնամթերքի ինքնարժեքի ավելացման հետ կապված՝ առաջիկայում հնարավոր են գնային փոփոխություններ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանից: «Այդ պատճառով էլ այս պահին հանձնաժողովը կատարում է կաթնամթերքի գնագոյացման ուսումնասիրություն, որից հետո կհրապարակի իր որոշումը»,-տեղեկացրեց նա:
ԿԹԱՆԿԱՆԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ