
Արաբկիր վարչական շրջանում ավարտին են մոտենում մանկական խաղերի գունազարդման, նստարանների ներկման և նորոգման աշխատանքները: Նպատակը բակային տարածքների գույքի` արևից խամրած վառ գույները վերականգնելն ու բակային ենթակառուցվածքների մշտական գեղեցիկ տեսքն ապահովելն է:
Նախօրեին գործընթացն ավարտվել է Արաբկիրի Ավետիսյան 78, 80 հասցեների բակային տարածքում: Աշխատանքների ընթացքը վերահսկվում է վարչական շրջանի համապատասխան բաժնի կողմից: