
Ընտանիքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տեղափոխված ռուս գործարար ու միլիարդատեր Գերման Ստերլիգովը աշխատանքի է հրավիրում երիտասարդ աղջիկների ու կանանց: Այս մասին վերջինս գրառում է կատարել «В Контакте»-ի իր էջում:
«Փայտի թոնրում առանց խմորիչի հաց թխել սովորելու համար` աշխատանքի են հրավիրվում երկու ղարաբաղցի աղջիկ կամ երիտասարդ կին : Աշխատավարձը՝ ամսական 150 000 դրամից սկսած: Հեռախոսահամարը՝ 097178343: Կսովորեցնի ոսկե ձեռքերով մեծահասակ հայ կին: Գերման»,- գրել է ռուս գործարարը սոցկայքի իր էջում: