ՀԵՏԱՁԳՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի եւ գործարար, նախկին ՕԵԿ-ական Արայիկ Հայրապետյանի (Լավանդայի Արայիկի) միջեւ լարվածությունը հասել է այն աստիճանի, որ բուհը դատի է տվել գործարարին: Պատճառն այն է, որ բուհի շենքի առաջին հարկում՝ «Լավանդա» դեղատանն ընթացող վերանորոգման աշխատանքների ժամանակ բանվորները վնասել էին բուհի խողովակները, ինչի պատճառով էլ խաթարվել էր բուհի ջեռուցումը: Թեեւ Ա. Հայրապետյանը «Ժողովուրդ»-ին հայտնել էր, որ այդ 50 տարվա փտած խողովակն անցնում էր իր սեփական տարածքի միջով, այնուամենայնիվ, ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը բուհին հասցված վնասը գնահատել է 164 հազար դրամ եւ դիմել դատարան:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ երեկ սկսված դատական նիստը հետաձգվել է` պատշաճ պատասխանողի փոփոխության հիմնավորմամբ:




Լրահոս