ՔՐՈՋ ԱՐՁԱՆԻԿՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացված արտաքին աուդիտի արդյունքում «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ը ստացել է բացասական եզրակացություն:  «Ժողովուրդ»-ը դիմեց համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանին՝ պարզելու, թե ինչ խախտումներ է թույլ տվել: «Խախտումները եղել են մինչեւ 2012թ. մարտ ամիսը՝ Սուրեն Զոլյանի օրոք, երբ համալսարանը որոշ ձեռքբերումներ ունեցել է անօրեն ձեւով:  Օրինակ՝ արձանիկներ, կտավներ եւ որոշ այլ փաստաթղթեր են դիտարկվել, որտեղ արձանագրվել են ֆինանսական խախտումներ: Կտավներն ու արձանիկները նախկին ռեկտորի քրոջից գնված ապրանքներ են՝ իր ձեռքի աշխատանքը: Քույրը նկարչուհի է»,-պարզաբանեց Գ. Գասպարյանը: Նրա պատմելով, երբ պաշտոնապես գնահատվեցին այդ կտավները, պարզվեց, որ ահռելի տարբերություն կա դրանց դիմաց մուծված գումարի եւ իրական արժեքի միջեւ: Սակայն այս ամենի հետ անմիջական կապ ունեցող նույն համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, թե ոչնչից տեղյակ չէ:




Լրահոս