ՄԵՂԱԴՐՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2-ամյա Լիա Միսակյանի ծնողները երեկ ստացել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Հիշեցնենք, որ երեխան հունվարի 3-ին մահացել էր վերը նշված հիվանդանոցում, իսկ ծնողները կատարվածի մեջ մեղադրում էին հիվանդանոցի բժիշկներին, որ անտարբեր են եղել եւ ուշադրություն չեն դարձրել երեխային: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մահացած երեխայի հայրն ասաց, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներում կան շատ անհասկանալի եւ խեղաթյուրված փաստեր, ինչի համար իրենք պատրաստվում են բողոքարկել այդ արդյունքները: «Ես չգիտեմ՝ ում հրահանգով, ում պատվերն են կատարել, բայց կրկնում եմ՝ ես գնալու եմ մինչեւ վերջ եւ պայքարելու եմ այնքան, որքան որ ուժ ունեմ: Ճշմարտությունը պիտի բացահայտվի»,-ասաց մահացած փոքրիկի հայրը՝ Գեորգի Միսակյանը:




Լրահոս