ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանը շարունակում է մնալ նվազ պարտքի բեռ ունեցող երկիր, եւ որեւէ ռիսկ առայժմ առկա չէ… Փողը երբեք բավարար չի լինում»:

Ատոմ Ջանջուղազյան «Առավոտ»

Տեսնես մեր իշխանությունները որտեղի՞ց են հաջողացնում «պեղել» նման պաշտոնյաների՝ իսկը իրենց թիմի համար ստեղծված պրոֆեսիոնալ ուղեղ լվացողների: Ախր եթե մի տարվա մեջ երկրի արտաքին պարտքը 169 մլն դոլարով աճում է, մի՞թե այդտեղ որեւէ ռիսկ չի կարող լինել: Մի գլուխ աճեցնում են, իսկ ե՞րբ է նվազելու: Չէ՛, այս երկրում իսկապես «խիարը թարս ա աճում»: Ու խնդիրը երեւի հենց այն է, որ գանձապետից սկսած, նախարարով ու քրեաօլիգարխով վերջացրած՝ փող ունեցողների համար փողը երբեք բավարար չի լինում. որքան գռփում-թալանում ես, այնքան ախորժակն ավելի է մեծանում: Հետո՞ ինչ, որ պարտք ունենք:




Լրահոս