ՀԱԿ-ն է իրեն գցել լուսանցքը. Շարմազանովը` նախագահի հետ հանդիպումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր կուսակցությունն ինքն է որոշում՝ մասնակցել նախագահի հետ հանդիպմանը, թե ոչ։ Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

««Ժառանգության» դեպքում գիտենք, որ խմբակցության ղեկավարը դրական է արտահայտվել Սահմանադրական բարեփոխումների մասին։ «Ժառանգություն» խմբակցության անդամներից Ալեքսանդր Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանն իրենց կուսակցությունների ներկայացուցիչների հետ ընդունել են հրավերը։ Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա այդ քաղաքական ուժն իրեն գցել է լուսանցքը»,- հավելեց Շարմազանովը։

Նրա խոսքով` նախագահի հետ հանդիպած  քաղաքական ուժերի  մեծ մասը դրական է գնահատել համամասնական ընտրակարգին անցում կատարելը: Հավելենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ և այսօր հանդիպումներ է ունեցել քաղաքական ուժերի հետ և քննարկել նոր Սահմանադրության նախագիծը: Նախագահի հետ չէին հանդիպել միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»:

Նշենք, որ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներքաղաքական և ներկուսակցական հարցեր: Շարմազանովը նշեց, որ նիստում կադրային հարցեր չեն քննարկել և արդարադատության նախարարի պաշտոնը դեռևս թափուր է:

 




Լրահոս