Բնությունը սիրում է «կատակներ» անել, և երբեմն այդ կատակներից հետաքրքիր երևույթներ են առաջանում: Այն կրկին ու կրկին մեզ ապացուցում է, որ ինչքան քիչ բան մենք գիտենք բնության մասին, և մեր մեջ արթնացնում է հետախուզողի ոգին:
Ձեզ ենք ներկայացնում բնության զարմանալի երևույթներ, որոնց դժվար է հավատալ մինչև սեփական աչքերով չտեսնես:
1.Գյուրներ-Զե լճի ստորջրյա աշխարհը
Ավստրիայի Գյուրներ-Զեն կամ Կանաչ Լիճը իր պարզ, թափանցիկ ու զմրուխտ ջրով անընդհատ փոխվում է:
2. «Հսկա արջի» ստվերը
«Հսկա արջի» ստվերը հայտնվում է տարին երկու անգամ ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի լեռներում: Սակայն, այս ստվերը կարող ես տեսնել միայն հոկտեմբերի վերջից նոյեմբերի սկիզբ և փետրվար-մարտ ընկած ժամանակահատվածում, ամեն օր կես ժամ: Հենց այդ ժամանակ է, որ լեռները ձևավորվում և ստանում են արջի տեսքը:
3.Ծառ-սարդոստայն
Տարօրինակ այս ծառերը Պակիստանում հայտնվել են 2010թ.ի սարսափելի ջրհեղեղից հետո: Միլիոնավոր սարդեր հավաքվել են այդ ծառի վրա` ջրից փրկվելու համար:
4.Բոսորագույն լիճ
Այս լիճը գտնվում է Ավստրալիայի հարավ-արևմուտքում: Այն երկրի զարմանալի տեղերից մեկն է: Լիճը իր գույնը պահում է ամբողջ տարին` ցանկացած ջերմաստիճանի դեպքում, ջուրը վարդագույն է մնում անգամ շշի մեջ: Ենթադրվում է, որ այդ երանգը ստացվում է ջրի հատուկ միկրոօրգանիզմներից: Այստեղ լողալը բացարձակապես անվտանգ է:
5.Այծեր ծառերի վրա
Ծառերի վրա արոտավայրերը ամենատարածված պատկերներից է Մարոկկոյի գյուղերում: Այնուամենայնիվ այս տեսարանը միշտ զարմացնում է զբոսաշրջիկներին:
6.Գետ-ծիածան
Սա գետ է Կոլումբիայում: Տարվա առաջին կեսը այն սովորական գետ է, պայծառ գունազարդվում է հունիսից դեկտեմբեր: Հենց այդ ժամանակ է, որ ջրիմուռների ազդեցությամբ տարբեր երանգներ են առաջանում է` կարմիր, կապույտ, դեղին, նարնջագույն, կանաչ և այլն: Տեղի բնակչությունը այն անվանում է «Հինգ երանգներով գետ», զբոսաշրջիկները` «գետ-ծիածան»:
7.Միլիոնավոր կարմիր խեցգետինների «արտագաղթ»
Ամեն տարի մոտավորապես 43մլն խեցգետիններ Սուրբ Ծննդյան կղզում մասսայաբար շարժվում են դեպի օվկիանոսի ափ` ձու դնելու: Տեղական իշխանությունները մեկ շաբաթով փակում են ճանապարհները` նրանց արտագաղթին չխանգարելու համար: