«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը եւ նրա ընտանիքի անդամներն արդեն տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում չեն: Ըստ նույն աղբյուրների՝ նախկին ոստիկանապետը ընտանիքի հետ տեղափոխվել է արտերկիր՝ այնտեղ մշտական բնակություն հաստատելու մտադրությամբ: Նշվում է, որ Ն. Նազարյանի ընտանիքը ցանկանում է բնակություն հաստատել ԱՄՆ-ում, որտեղ նրանք նաեւ բիզնեսներ ունեն:
Մի քանի օր շարունակ «Ժողովուրդ»-ը փորձում է տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատել Ներսես Նազարյանի կամ նրա որդու` Արմեն նազարյանի հետ, սակայն ապարդյուն. նրանց հեռախոսահամարներն անջատված են: Հիշեցնենք, որ Ներսես Նազարյանի պաշտոնավարման տարիներին նրա ընտանիքը Երեւանում բազմաթիվ բիզնեսներ ուներ: Իսկ 2013 թվականի ապրիլին պաշտոնանկ լինելուց հետո Նազարյանների գործերը սկսեցին աստիճանաբար վատանալ: Նազարյաններին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետներից վերջինը փակվեց անցած տարվա աշնանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: