Սնանկացած Միխայիլ Բաղդասարովը գովել է Տիգրան Սարգսյանի գործունեությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Վիկիլիքսյան» փաստաթղթերից մեկը պատմում է երբեմնի օլիգարխ, իսկ այսօր արդեն սնանկացած գործարար Միխայիլ Բաղդասարովի եւ ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի զրույցի մասին: Տեղեկացնենք, որ օլիգարխի հետ զրույցի արդյունքում դեսպանի կազմած զեկուցագիրը թվագրված է 2010 թվականի հունվարով: Մարի Յովանովիչն իր զեկույցում նշել է, որ Բաղդասարովն, ի տարբերություն իրենց առաջին հանդիպման, այս անգամ գովել է այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը: Նա ասել է, որ ՀՀԿ անդամ դառնալով` Տիգրան Սարգսյանն իր քաղաքական կարիերայում մեկ քայլ առաջ է գնացել:

Ըստ Միխայիլ Բաղդասարովի՝ Կառավարության վատ աշխատանքը պայմանավորված է եղել բազմակուսակցական լինելու արդյունքում հստակ ռազմավարություն չունենալու պատճառով: Հիշեցնենք, որ Բաղդասարովը Հայաստանի առաջին օլիգարխներից էր: 2012-ի ԱԺ ընտրություններում չեզոք դիրք գրավելուց հետո նրա գործերը սկսեցին վատանալ, եւ նրան պատկանող բիզնեսները մեկը մյուսի ետեւից սկսեցին սնանկանալ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս