Դատական համակարգում դժգոհ են սպասվող սահմանադրական բարեփոխումներից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգում դժգոհ են սպասվող սահմանադրական բարեփոխումներից, քանի որ դրանց արդյունքում իրենց վիճակը միայն կվատանա: Դժգոհության պատճառներից մեկն այն է, որ այժմ դատավորների նշանակման հարցում մեծ դեր է ստանձնելու Ազգային ժողովը: Դատավորները նաեւ նեղսրտած են, որ Սահմանադրական դատարանի դատավորներին նորից իրենցից բարձր կդասեն, քանի որ նրանց կենսաթոշակի գնալու տարիքը դարձյալ բարձրացնում են մինչեւ 70: «Դատավորը դատավոր է, ի՞նչ տարբերություն՝ ՍԴ-ո՞ւմ, վերաքննիչո՞ւմ, թե՞ առաջին ատյանում։ Նախկինում ՍԴ-ում դատավորների կենսաթոշակի տարիքը 70 էր, հետո իջեցրին մյուս դատավորների նման՝ 65, հիմա նորից բարձրացնում են, իմա՛ստը… այդպես անհավասար պայմաններ են ստեղծում»,- ասում է մեր զրուցակիցը: Առանց այդ էլ դատավորները դժգոհ էին, քանի որ եթե նախկինում կենսաթոշակի անցնելու դեպքում ստանում էին աշխատավարձի 75 տոկոսի չափով կենսաթոշակ, այժմ այն կազմում է աշխատավարձի 55 տոկոսը, դրանից բացի՝ դատավորները զրկվել են նաեւ հավելավճարներից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս