«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ի համար գերնպատա՞կ էր քաղաքական ուժերի հետ կոնսոլիդացիա կազմելը․ մեր թղթակիցը հարցրել է Էդուարդ Շարմազանովին։ «Չէ, ամեն գնով Սահմանադրության անցկացումը մեզ համար գերնպատակ չէ։ Մեզ համար գերնպատակ է ուժեղ, անվտանգ, հզոր Հայաստանի կառուցումը։ Սա կյանքի ու մահի խնդիր չէ։ Բայց, այո, մենք գտնում ենք, որ ճիշտը նա է, որպեսզի քաղաքական տարբեր ուժեր նստեն ու քննարկումներ ծավալեն»։ Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ հասարակությունը քննադատում է նախագահական այցելող ուժերին, ասում են, որ սա «փչացման գործընթաց» է, որ սրանով փորձում եք ընդդիմությանը զրոյացնել։ «Դուք ասացիք, ես չասացի։ Ես չգիտեմ։ Ես կարծում եմ, որ քաղաքական դաշտում փչանալ-չփչանալ, նման եզրույթներից մենք պետք է վեր կանգնենք, եւ մենք, ի վերջո, երեխա չենք, քաղաքական դաշտում պետք է ավելի շատ կոռեկտություն լինի եւ փոխադարձ հարգանք»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: