«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Կոտայքի մարզի Պտղնի համայնքում տեղի ունեցած սպանությունը կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունք է եղել: Մեր տեղեկություններով՝ Պտղնիի բնակիչ 34-ամյա Արսեն Ազիզյանը, որ համայնքում ձկնաբուծարան ունի, օգոստոսի 26-ին գինովցած է եղել եւ հայհոյել է նույն համայնքի բնակիչ 28-ամյա Արման Բաղդասարյանին: Վերջինս էլ ոխ է պահել եւ երեկ, վերցնելով իր հորը պատկանող զենքը, գնացել Արսեն Ազիզյանին պատկանող ձկնաբուծարան եւ այնտեղ տեղադրված վագոն-տնակում, երկու անգամ կրակելով, սպանել նրան: Տեղեկացնենք, որ սպանվածն ամուսնացած էր եւ խնամքի տակ ուներ 2 անչափահաս աղջիկ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: