«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժառանգությունը» երեկ կուսակցության վարչության նիստում որոշեց մերժել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը և չգնալ Բաղրամյան 26՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցության։ Մեր տեղեկություններով՝ նիստը տեղի է ունեցել առանց կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայության։
«Ժառանգության» վարչության անդամները հավաքվել են, միացրել են Skype-ը, որի միջոցով էլ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել է իր տեսակետը։ Նշենք, սակայն, որ կուսակցության անդամների մեծ մասը այդպես էլ չի հասկացել, թե ինչ է ուզում ասել Րաֆֆի Հովհաննիսյանը, ի վերջո՝ նա կո՞ղմ է սահմանադրական փոփոխություններին, թե՞ ոչ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։