ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի 2013թ. փետրվարի 2-ի համարում հրապարակվել էր «Հարկային մարմիններին փող է պետք» վերնագրով հոդվածը, որտեղ ներկայացվել էր ՀՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացված արտաքին աուդիտի արդյունքում ըստ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքի՝ ոչ դրական եզրակացություն ստացած խոշոր ընկերությունների մի մասը: Հարկ ենք համարում պարզաբանել, որ նշված ընկերություններից շատերի դեպքում գործ ունենք վերապահումներով եզրակացությունների հետ, այսինքն՝ ընկերությունների մի մասի գործունեության մեջ կարող են լինել որոշակի թերություններ, որոնք բացահայտվել են ձեւափոխված կարծիքի միջոցով, ինչը, սակայն, դեռ հիմք չէ բացասական եզրակացություն ունենալու համար: Նշենք, որ այդ հոդվածում առկա տեղեկությունները «Ժողովուրդ»-ը ստացել էր ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքից:
Այնուամենայնիվ, փորձեցինք կապվել ցուցակում նշված ընկերություններից մեկի` «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ի հետ` հետաքրքրվելու, թե ինչ խնդիրներ կան: Սակայն մեզ պատասխանեցին, որ չեն ցանկանում մեկնաբանել, միայն ասացին, որ աննշան խնդիր է եղել՝ կապված ղարաբաղյան մասնաճյուղի հետ, իսկ ընդհանուր ՊՈԱԿ-ում ոչ մի խնդիր չկա, եւ ամեն ինչ կարգին է:




Լրահոս