Շուրջ 200 մարդ դարձել է Լիբիայի ափերին կատարված նավաբեկության զոհը. փոխանցում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ներգաղթյալներով լի նավի նավաբեկությունից հետո փրկարարները հայտնաբերել են 30 մարդու դի:
Լիբիայի Զուարա քաղաքի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ նավում ոչ թե 200 մարդ է եղել, ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, այլ կրկնակի ավելի: Նրա խոսքերով՝ ներգաղթյալներից շատերն արգելափակված են մնացել խորտակված նավի բանտախցում: Օրվա վերջում հաջողվել է փրկել 201 մարդու: