Գյուղապետարանի ավտոմեքենայի համար գնորդ չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյանի գյուղապետարանը տեւական ժամանակ է` փորձում է վաճառել գյուղապետարանին պատկանող «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան: «Ժողովուրդ»-ը Մյասնիկյանի գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանից տեղեկացավ, որ մի քանի անգամ ավտոմեքենան հանվել է աճուրդի, սակայն գնորդ չի գտնվել:

Վերջին աճուրդի տվյալներով՝ ավտոմեքենայի գինը 306 հազար դրամ է: «Արդեն 13 տարի է՝ այս մեքենան շահագործում ենք, և անիմաստ է գումար ծախսել ու վերանորոգել այն: Այս պատճառով որոշեցինք վաճառել: Բայց մինչև հիմա գնորդ չի գտնվել: Մեկը կար, եկավ, հետաքրքրվեց, բայց չգնեց: Եթե չգնեն, ի՞նչ անենք, պետք է նորից քշենք»,- ժպտալով ասաց գյուղապետը:




Լրահոս