Թոշակառուների թիվը նվազել է, հաշմանդամներինը՝ աճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ կենսաթոշակառուների թիվը 2014-ին կազմել է 463 հազար 145 մարդ, մինչդեռ 2013 թվականին այն եղել է 515 հազար 340: Այսինքն՝ բնակչության թվի նվազումը հանգեցրել է նաեւ թոշակառուների թվի նվազման: Փոխարենը աճել է հաշմանդամների թիվը, որը 2014-ին կազմել է 198 հազար 619՝ 2013-ի 193 հազար 836-ի դիմաց:

Այսինքն՝ մեկ տարում հաշմանդամների թիվն ավելացել է մոտ 5 հազարով: Կասկածից վեր է, որ սա Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական ծանր կացության հետեւանքներից մեկն է:




Լրահոս