Սանկտ Պետերբուրգի Ապրակսինի փողոցում ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուք է գրանցվել, ինչի հետևանքով մեկ մարդ սպանվել է, երկուսը՝ վիրավորվել. հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Համաձայն տեղեկության՝ ադրբեջանցիների միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել ժամը 15:30-ի սահմաններում:
Ծեծկռտուքի ընթացքում դանակի հարվածներից վիրավորվել է 3 մարդ՝ 32, 31 ու 28 տարեկան:
Վիրավորներից մեկը մահացել է «շտապօգնության» մեքենայում հենց հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, մյուսները հոսպիտալացվել են:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի (սպանություն) համաձայն: