ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, թե հասարակության որ խմբին է տրամադրվում ժամանակավոր օթեւան: Եվ պետական ո՞ր մարմնի որոշման հիման վրա է քաղաքացուն օթեւան տրամադրվում:

Ռոզա Միրզախանյան (43 տարեկան, գործազուրկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ժամանակավոր օթեւանը տրամադրվում է հաճախորդի փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից՝ մինչեւ 60 օր տեւողությամբ, 18 տարին լրացած, մշտական, ժամանակավոր կամ փաստացի բնակության վայր չունեցող անօթեւան, ինչպես նաեւ ընտանիքում բռնության ենթարկված կամ թրաֆիքինգի հետեւանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց: Օթեւանը անհրաժեշտության դեպքում տրամադրվում է նաեւ բռնության ենթարկված անձի երեխային՝ նրա՝ օթեւանում գտնվելու ընթացքում: Օթեւան տրամադրվում է հաճախորդի փաստացի գտնվելու վայրի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի որոշման հիման վրա:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
սոցիալական ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե քաղաքացին չունի բնակվելու տեղ եւ ընդհանրապես զուրկ է միջոցներից, ապա քիչ հավանական է, որ 60 օրվա ընթացքում կհասցնի լուծել կացարանի խնդիրը: Այս դեպքում հարց է առաջանում. ի՞նչ է լինելու այդ քաղաքացու հետ 61-րդ օրվանից սկսած, համալրելու է փողոցային մուրացիկների շարքե՞րը:




Լրահոս