Ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացրել Պտղնիում տեղի ունեցած սպանությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 27-ին` ժամը 8.10-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել. հիվանդանոցից հաղորդում էին, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Արսեն Ազիզյանը, որը գիտակցության չգալով՝ մահացել է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 6.10-ի սահմաններում, Ներքին Պտղնի գյուղի Զանգու գետի ափին գտնվող ձկնաբուծարանի մոտ արձակված կրակոցից Արսեն Ազիզյանը ստացած հրազենային վնասվածքներով, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Լ 51749» տեսակի որսորդական հրացան` լիցքավորված 1 փամփուշտով, և 16 մմ տրամաչափի 2 պարկուճ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով:

Նախնական քննության տվյալներով՝ Արսեն Ազիզյանը սպանվել է համագյուղացու կողմից:

Կասկածյալը ձերբակալվել է: Նրա մասնակցությամբ կատարված զննության ընթացքում նա ներկայացրել է «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ՝ լիցքավորված 19 մարտական փամփուշտով, 1 հատ՝ «ԱԿՍ» տեսակի փամփշտատուփ՝ լիցքավորված 29 մարտական փամփուշտով, մեկ տուփ փամփուշտ, ինչպես նաև 5.45 մմ տրամաչափի 275 փամփուշտ:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս