ՀՀՇ-ը փետրվարի 23-ին արտահերթ համագումար կհրավիրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 8-ին տեղի է ունեցել ՀՀՇ վարչության նիստ, որի ընթացքում ՀՀՇ վարչությունը որոշել է 2013թ.-ի փետրվարի 23-ին հրավիրել ՀՀՇ արտահերթ համագումար` “Հայ Ազգային Կոնգրես” կուսակցության ստեղծման նախաձեռնությանը միանալու հարցում դիրքորոշում ձեւավորելու նպատակով:
ՀՀՇ վարչության նույն որոշման համաձայն, նույն օրակարգով 2013թ. փետրվարի 9-ից 21-ը ՀՀՇ բոլոր 40 տարածքային կառույցներում անցկացվելու են ընդհանուր ժողովներ:
ՀՀՇ վարչության նիստին մասնակցել են վարչության 31 անդամներից 26-ը, որոշումն ընդունվել է միաձայն, տեղեկացնում է կուսակցության ՀՀՇ մամուլի ծառայությունը:




Լրահոս