«Պալերմո»-ն նոր ֆուտբոլիստի ձեռք կբերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ակումբի հարձակվող Ալբերտո Ջիլարդինոն, ով մրցաշրջանի երկրորդ մասը վարձակալական հիմունքներով խաղում էր «Ֆիորենտինա»-ում, կարիերան կշարունակի «Պալերմո»-ում:

33-ամյա հարձակվողը սիցիլիական ակումբ կժամանի այսօր և հաջորդ շաբաթվա սկզբին կներկայացվի որպես ակումբի ֆուտբոլիստ. հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջիլարդինոն «Պալերմո»-ի հետ կկնքի 3-ամյա պայմանագիր` 1.1 մլն եվրո տարեկան աշխատավարձով:




Լրահոս