Մեծ Բրիտանիայում չհալվող պաղպաղակ են ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայում պաղպաղակ են ստեղծել, որը չի հալվում, հայտնում է The Mirror-ը: Այն կվաճառեն Ստաֆորդշիր կոմսության Alton Towers զվարճանքների զբոսայգում:

Հրատարակչությունը նշում է, որ պաղպաղակի բաղադրատոմսը գաղտնի է պահվում: Միայն հայտնի է, որ այն ջերմային մշակման է ենթարկվում, ինչի շնորհիվ երկար ժամանակ պահպանում է իր տեսքը:

Հյուրասիրությունը ստեղծվել է շեֆ խոհարար Հեսփոն Բլյումենթալի «ինովացիոն խոհանոցում»: Վերջինս հայտնի է նրանով, որ սիրում է իր այցելուներին կերակրել անսովոր ուտեստներով:




Լրահոս