Դոնալդ Թրամփը ստիպել է անծանոթ կնոջը շոշափել իր մազերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մուլտիմիլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնին, Հարավային Կարոլինայում ելույթի ժամանակ բեմ է հրավիրել ունկնդիրներից մեկին, որպեսզի նա շոշափի իր մազերը: Շոշափելով մազերը՝ կինն ուղիղ եթերում հաստատել է, որ 69-ամյա գործարարի մազերն իր սեփականն են ու կեղծամ չեն: Այս մասին այսօր հայտնել է CNN հեռուստաալիքը:

Պատահական ընտրված հանդիսատեսը պարզվում է Հանրապետական կուսակցությունից Մերի Մարգարետ Բանիսթերն է՝ տեղի կուսակցական առաջնորդներից մեկի կինը: Վերջինս պատմել է, որ նախկինում երբեք չի շփվել Թրամփի հետ:

«Դա չափազանց տարօրինակ փորձ էր»,- նշել է նա:




Լրահոս