Քյոլնում ռումբի պայթյունի վտանգի պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Քյոլն քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից պահպանված ռումբ է հայտնաբերվել: Այս մասին այսօր հայտնում է Spiegel թերթը:

Չպայթած արկը պատահաբար շինհրապրակում հայտնաբերել են շինարարները: Պայթյունի վտանգի պատճառով երկրի իշխանությունները քաղաքի կենտրոնից տարհանել են մի քանի հազար մարդու: Մասնավորապես, ստիպված են եղել տարհանել խոշոր հյուրանոցի բնակիչներին ու Ռեյն գետի ափին գտնվող տներում բնակվողներին:

Երթևեկության համար փակվել են նաև մի քանի կամուրջներ: Այս պահի դրությամբ ականազերծողների թիմին հաջողվել է վնասազերծել ռումբը:




Լրահոս