Իրանում 14-ամյա տղան ամուսնացել է 10 տարեկան աղջկա հետ: Այս մանկահասակ զույգի ամուսնության լուսանկարները հայտնվել է համացանցում՝ ցնցելով հանրությանը:
Զույգն ամուսնացել է օգոստոսի 14-ին, երկրի իշխանությունների կողմից թույլտվություն ստանալուց հետո: Իսլամական պետությունում աղջիկների համար թույլատրելի ամուսնության տարիքը 13 է, եթե երեխայի հայրը թույլատրում է ամուսնությունը: Տղաները կարող են ամուսնանալ 15 տարեկանից:
Փեսացուն լուսանկարներում կրում է կոստյում, իսկ հարսնացուն՝ ավանդական հարսի շոր: