«Ոչ թալանին» նախաձեռնությունը պաշտոնապես հայտարարում է, որ դեմ է Սահմանադրական փոփոխություններին, և մենք մեր ամբողջ ուժերով պայքարելու ենք, որպեսզի իշխանությունները զբաղվեն իրական խնդիրների լուծմամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին, ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը:
Վերջինիս խոսքով` երկրում տեղի ունեցող թալանը, անպատժելիության մտնոլորտը թույլ չեն տա, որպեսզի իշխանությունները բարդեն գործող Սահմանադրության վրա:
«Տպավորություն է ստեղծվում՝ եթե նոր Սահմանադրություն ընդունեն իրենց մարզպետը, կամ իրենց սիրելի մարդիկ նորից չեն հայտնվի քրեական պատմությունների մեջ: Իրականում այդպես չէ,-նշեց նա: – «Այսօր խնդիրներ կան՝ առաջին հերթին անպատժելիության մթնոլորտը, տնտեսական, մարդկանց վատ ապրելու խնդիրը, որոնք լուծելու փոխարեն` խնդիր են դրել իրենց իշխանության վերարտադրության»:
Ըստ Քոչարյանի` իշխանություններին թվում է ՝ էլէկտրաէներգիայի հարցը ավարտել են: «Նման բան չկա: Հոսանքը կդառնա նրանց կոկորդին ոսկոր, և մենք հոսանքի հետ միաժամանակ պայքարելու ենք նաև Սահմանադրական փոփոխությունների դեմ: Մենք ոչ-ի կողմնակիցն ենք»,-եզրափակեց նա: