Զինվորը հերոսաբար փրկել է 6-րդ հարկից վայր ընկած 3-ամյա փոքրիկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կազանում զինծառայող Ալեքսեյ Վասիլևը ծառայությունից տուն գնալիս է եղել, երբ բազմաբնակարան շենքերից մեկի դիմաց խառնաշփոթ է նկատել: Ավելի մոտենալով շենքին՝ նա տեսել է փոքրիկ աղջնակի, որը կախված է եղել 6-րդ հարկի տան պատշգամբից: Երիտասարդն իսկույն վազել է դեպի շենքն ու հասցրել է բռնել արդեն վայր ընկնող երեքամյա փոքրիկին: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները երեխայի մոտ ոչ մի լուրջ վնասվածք չեն հայտնաբերել:

Զորամասի ղեկավարությունն Ալեքսեյի արարքի մասին իմացել է միայն մեկ շաբաթ անց: Զինվորը դիմել է բուժկետ՝ ձեռքի ցավի բողոքով և պարզվել է, որ վերջինիս ձեռքը կոտրվել է փոքրիկին փրկելու ժամանակ:

«Իմ փոխարեն ցանկացած տղամարդ էլ այդպես կվարվեր: Իսկ վնասվածքը միանգամից չեմ զգացել, աննշան ցավ եմ զգացել, որին ուշադրություն չեմ դարձրել»,- պատմել է նա:

Փոքրիկին փրկելու համար զորամասի հրամանատարը որոշում է ընդունել Ալեքսեյ Վասիլևին «Հանուն փրկության քաջության համար» մեդալ շնորհել:




Լրահոս