Հունաստանի պետական վիճակագրական ծառայությունը վերանայել է 2015 թ երկրորդ քառորդի համար երկրի ՀՆԱ-ի աճի կանխատեսումները: Ավելի վաղ գերատեսչությունից հայտարարել են, որ ՀՆԱ-ի աճը հաշվարկային զեկույցում քառորդային կտրվածքով կազմել է 0.8%, իսկ մեկ տարվա կտրվածքով՝ 1.5 %: Ինչպես գրում է The Financial Times-ը, փորձագետներն իրենց հերթին կանխատեսում էին երկրի ՀՆԱ-ի անկում:
Համաձայն թարմացված կանխատեսումների՝ Հունաստանի ՀՆԱ-ն ապրիլ-հունիս ամիսներին նախորդ քառորդի համեմատ աճել էր 0.9%-ով:
Փորձագետները կարծում են, որ Հունաստանի տնտեսության աճի պատճառը կարող է լինել սպառողների կողմից ավտոմեքենաների ու խոշոր կենցաղային տեխնիկայի ակտիվ գնումները: