Հայրիկյանի դիմումի վերաբերյալ որոշումը ՍԴ-ն կկայացնի հինգշաբթի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր փաստաբանի հետ միասին ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի և “Սահմանադրական դատարանի մասին” ՀՀ օրենքի 75 հոդվածի հիմքերով ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչնդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացրել փետրվարի 10-ին ժամը 16:30-ին:
ՀՀ սահմանադրական դատարանը, օրենքով սահմանված կարգով, սույն գործի քննության ընդունման հարցը քննության կառնի դիմումի մուտքագրումից հետո 24 ժամվա ընթացքում:
Սահմանադրական դատարանն առավելագույնը 4 օր ունի՝ հարցը քննելու և որոշում կայացնելու համար: Չորս օրը, այս դեպքում, հաշվվում է երկուշաբթի օրվանից, և փաստորեն, մինչև հինգշաբթի, ժամը 18:00-ն Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի:




Լրահոս