Փետրվարի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, ով հայտնել է, որ Նորագավիթի 1-ին փողոցի 42 տան մոտ պապ ու թոռ վրաերթի են ենթարկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ժամանումը, վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են հիվանդանոց:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ 25 ամյա Ժորա Մախաջանյանը, ով վրաերթը կատարել է “Ֆորդ Էսքո” մակնիշի 31 ՍԼ 146 համարանիշի ավտոմեքենայով, իսկ վրաերթի ենթարկվածները 60 ամյա Սուրիկ Ասլանյանն ու 7 ամյա Լիլիթ Ասլանյանն է: