Դիմակավորված եվ զինված 5 մարդ հարձակում են գործել Երեվան-Սեվան ճանապարհի տներից մեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 10-ին՝ ժամը 20.00-ին, ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ճանապարհային ոստիկանության անշարժ հենակետի հարևանությամբ գտնվող անվադողերի վերանորոգման կետում զինված հարձակում է տեղի ունեցել: 
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբ պարզել է, որ նույն օրը՝ ժամը 19.15-ից 19.45-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված և ինքնաձիգներով զինված 5 անձինք հարձակում են գործել Երևան-Սևան ճանապարհի 12-րդ կմ-ին գտնվող անվադողերի վերանորոգման կետին կից տանը, որտեղ կպչուն ժապավենով կապել են տանտիրուհու, նրա որդու, երկու հարսների ձեռքերը, ոտքերը և բերանը, հարվածներ են հասցրել որդու գլխին ու դեմքին, սպառնացել նրան և ընտանիքի անդամներին` պահանջելով ոսկյա զարդեր ու գումար, ապա հափշտակելով 9.000 դրամ՝ դիմել են փախուստի:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս