Այսօր Պարույր Հայրիկյանը դիմել է ՍԴ՝ իր՝ երեկ ներկայացարած դիմումը հետ վերցնելու համար։ Այս մասին հայտնեցին ՍԴ մամուլի բաժնից։ Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 10-ին, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր փաստաբանի հետ միասին ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացրել էր դիմումը՝ ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի և “Սահմանադրական դատարանի մասին” ՀՀ օրենքի 75 հոդվածի հիմքերով ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ: ՍԴ-ն պետք է որոշում կայացներ այսօր մինչև ժամը 16.30-ը։
Պարույր Հայրիկյանը հետ վերցրեց դիմումը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ