Սերգեյ Լավրովը կրկին Ադրբեջան է գնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան. այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը. գրում է ՌԻԱ Նովոստին:

«Նա բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կանրադառնան նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին»,- հայտնել են գերատեսչությունից:




Լրահոս