«Բարսելոնա»-ի բողոքարկումը Պիկեի վերաբերյալ մերժվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպան Խերարդ Պիկեյի որակազրկման վերաբերյալ կատալոնական «Բարսելոնա»-ի բողոքարկումը մերժվել է,  հայտնում է  Barcastuff-ը: Ավելի վաղ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը որակազրկվել էր չորս խաղով` եզրային մրցավարին վիրավորելու համար:

Պաշտպանը վիրավորել էր մրցավարին այն բանի համար, որ վերջինս մրցակցի ֆուտբոլիստին խաղից դուրս վիճակ չէր արձանագրել: Այդ բանից հետո պաշտպանը միանգամից կարմիր քարտ էր ստացել:

Այդ կերպ, Պիկեն բաց կթողնի չորս հանդիպում:




Լրահոս