
Փետրվարի 10-ին՝ ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ “շմոլ գազի թունավորում” ախտորոշմամբ Շահումյան փողոցի տներից մեկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Լիլյա Վարդանյանը: Պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց տան գազօջախի շմոլ գազի արտահոսքից: Կատարվում է քննություն: