Ըմբռնումով մոտեցի՛ր այդ ամենին, ո՛վ հայ ժողովուրդ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
“Չեզար” Լամբրոզոն իր հայտնի “Հանցագործ մարդը” աշխատության մեջ խոսելով հանցագործությունների առաջացման մասին, նշում է որ դրա համար կան զանազան եւ զգալի պատճառներ…
Շատերին գուցե տարօրինակ թվա, բայց Լամբրոզոն այդ պատճառների մեջ նշում էր եղանակային, կլիմատիկ երեւույթներըև հավասարաչափ, ծայրահեղ ջերմաստիճանները, տարվա տարբեր եղանակները, պետության, բնակավայրերի աշխարհագրական դիրքը, ռասսայական կրոնական պատկանելությունը, չզարմանաքև նույնիսկ մազերի գույնը… Իհարկե պատճառների մեջ բնականաբար նշում է նաեւ նաեւ քաղաքակրթության, բարեկեցության, կրթության, բնակչության կողմից ալկոհոլի օգտագործման աստիճանը, ընտանիքի կարգավիճակը, ծնողների այլասերվածությունը, ժառանգական, ձեռք բերովի հիվանդությունները եւ այլն, եւ այլն:
Մի խոսքով, չերկարացնեմ…Ուղղակի, երբ լսում եմ մեր քաղաքական գործիչներից, նախագահի թեկնածուներից շատերի մամուլի ասուլիսները, հարցազրույցները, մտածում եմ գուցե այդ պատճառները սրանց վրա էլ կարող են ազդել…?
Որովհետեւ ինձ թվում է, որ նույնիսկ Երեւանի տարբեր վայրերում, տարբեր ժամերին, տարբեր ջերմաստիճանների պայմանններում, տարբեր միջավայրերում տված հարցազրույցները, հայտարարությունները, մեկնաբանությունները նույնիսկ նույն օրվա մեջ, էական տարբեր են…Էլ ուր մնաց ժառանգականությունը, քաղաքակրթությունը կամ կրթությունն ընդհանրապես…
Է~~~, ըմբռնումով մոտեցի’ր այդ ամենին ո’վ հայ ժողովուրդ, ո’վ ՀՀ հպարտ քաղաքացի եւ ճիշտ կողմնորոշվիր…”։




Լրահոս