Պատկերացրեք նոր պատրաստված սուրճի անկրկրնելի բույրը: Այս հրաշալի բույրը նկարագրելու համար նույնիսկ բառերն կարող են չբավականացնել: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկաց առավոտը սկսվում է մեկ գավաթ սուրճով: Եվ յուրաքանչյուր երկրում սուրճի պատրաստման սեփական եղանակն է առկա:
Adme.ru-ի համար այս մեդոթներն իսկական հայտնություն էին:
Ձվով սուրճ (Վիետնամ)
Բաղադրությունը կազմում է ձվի դեղնուց, խտացրած կաթ, շաքար և տաք սուրճ
Լապլանդական սուրճ (Ֆինլանդիա)
Բաժակի մեջ սկզբում դնում են լապլանդական պանիրը, ապա լցնում սուրճը
Հռոմեական էսպրեսսո (Իտալիա)
Այստեղ ընդունված է սուրճը խմել լիմոնով
Լագրիմա (Արգենտինա)
Մեկ բաժակ կաթի մեջ ընդամենը մի փոքր սուրճ:
Բոնբոն (Իսպանիա)
Սա էսպրեսսո է խտացրած կաթով:
Սուրճ` համեմունքներով (Մարոկո)
Քունջութ և պղպեղ. ահա այս սուրճի համար նախատեսված հավելումները
Սուրճ` թեյով (Հոնկոնգ)
Սուրճով, թեյով և կաթով խառնուրդը դուր կգա հենց առաջին օգտագործումից:
Ֆրապե (Հունաստան)
Սուրճ, պաղպաղակ, խտացրած կաթ և սառույց. ահա համեղ ֆրապեի գաղտնիքը
Ֆարիսեյ (Գերմանիա)
Այս ըմպելիքը ստեղծվել է Գերմանիայում և նախատեսված էր ընտանեկան հավաքույթներում օգտագործելու համար: Այս սուրճի մեջ մեծ քանակությամբ ռոմ էր առկա:
Տոուբա (Սենեգալ)
Սուրճը եփելու ժամանակ ավելացվում է գվինեական պղպեղ:
Սուրճ` սխտորով և մեղրով (Թուրքիա)
Հանրահայտ ըմպելիք Թուրքիայում:
Սուրճ` նարինջով (Ճամայկա)
Այս երկիրը միանգամից ասոցացվում է ռոմի հետ և պատահական չէ, որ այս սուրճը ևս պատրաստում են այդ խմիչքով: